Սիրելիի հետ ավելի մտերիմ լինելու և ջերմ հարաբերությունները վերականգնելու մի քանի եղանակ
LifestyleԶույգերը երբեմն երկար ժամանակ ապրելով մի հարկի տակ, սկսում են միմյանցից հեռանալ, քանի որ ավելանում են առօրյա խնդիրներն ու կոնֆլիկտները և սկսում է վերանալ առաջվա ջերմ ու սիրալիր հարաբերությունները:
Այս նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի կարևոր խորհուրդ, որոնք կօգնեն մտերմանալ ու նվազեցնել կոնֆլիկտների քանակը:
Անհրաժեշտ է իմյանց ավելի շատ ժամանակ հատկացնել
Պետք է ճիշտ կարողանալ պլանավորել սեփական ժամանակը, որը ցանկանում եք միմանց հետ անցկացնել: Դա ավելի կջերմացնի ու կամրապնդի ձեր հարաբերությունները:
Լսելու կարողություն ունեցեք
Երբեմն պետք է նաև զիջողի դերում հայտնվել, լսել սիրելիի կարծիքը. դա կօգնի նվազեցնել կոնֆլիկտների քանակը և ձեր հարաբերությունները կդառնան ավելի վստահելի:
Մի՛ բողոքեք
Ամեն ինչից դժգոհելն ու փնթփնթալը միշտ բացասական էմոցիաներ է ստեղծում: Հաճախ մարդը չի ցանկանա ձեզ լսել: Եթե դիմացինը չի տալիս ձեզ այն, ապա մի նվնվացեք, համակերպվեք այդ փաստի հետ կամ էլ պարզապես խոսեք ու փոխզիջման գնացեք:
Փորձեք հաճախ գրկախառնվել
Ֆիզիկական շփումը շատ ավելի կարևոր հանգամանք է, քան զգացականը: Այն թեթևացնում է լարվածությունը, ցույց է տալիս ձեր վերաբերմունքը կողակցի հանդեպ և ավելի է մտերմացնում ձեզ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: