«Բարսելոնայի» ռեկորդային տարեկան բյուջեն
Спорт«Բարսելոնան» կներկայացնի տարեկան բուջեի ռեկորդային նախագիծ։ Սպասվում է, որ այն կկազմի 897 միլիոն եվրո, հաղորդում է Marca-ն։
Ակումբի համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 21-22-ին, որի ժամանակ էլ կհաստատվի հաջորդ տարվա բյուջեն։
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ընտրվելուց հայտարարել էր, որ իր պաշտոնավարման ավարտին ակումբային տարեկան բյուջեն կգերազանցի 1 միլիարդ եվրոն։