Գերմանիայում մոլեգնում է «Սեբաստիան» փոթորիկը. կան զոհեր
Международные новостиԳերմանիայի հյուսիսային և արևմտյան շրջաններում «Սեբաստիան» ծովամրրիկի հետևանքով 3 մարդ է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով գերմանական աղբյուրը, Համբուրգում և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա շրջանում ծառերի ընկնելու հետևանքով երկու տղամարդ է զոհվել:
Բացի այդ, Համբուրգում մոլեգնող ուժեղ քամին Էլբա գետն է նետել անվասայլակով տղամարդու: Փրկարարներն արդեն դուրս են բերել նրա մարմինը ջրից: Սակայն ոստիկանությունը չի բացառում, որ տղամարդը կարող էր ինքնասպանություն գործել:
Փոթորկային քամու արագացման մասին նախազգուշացում է տրվել Բրեմենում, Ներքին Սաքսոնիայում և Շլեզվիգ Գոլշտեյնում: Մարդկանց նախազգուշացրել են, որ կյանքի համար վտանգավոր կարող են լինել ծառերն ու տանիքներից պոկված կղմինդրը:
Ֆլենսբուրգ քաղաքում մանկապարտեզները փակվել են, և բոլոր տեսակի միջոցառումները չեղարկվել են: Գերմանական օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ քամու ուժգնացումը Հյուսիսային ծովի ափերին հասել է 130 կմ/ժամ արագության: