ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության մեկ տարվա գործունեությունը
ЭкономикаՀայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության մեկ տարվա գործունեությունը։
Նա ընդգծեց, որ կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքներով 6 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության աճ կա, նկատվում է արտահանման և ապրանքաշրջանառության կտրուկ աճ, զբոսաշրջության աճ կա:
«Կարող ենք ասել, որ թե՛ Եվրոպական Միության, թե՛ Եվրասիական տնտեսական միության և թե իրանական շուկա արտահանման աճ ունենք, և սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը գնում է զարգացման դինամիկայով: Որպես քաղաքական մեծամասնություն՝ կարող եմ հստակ նշել, որ այն չափորոշիչները, ցուցանիշները, որոնք մենք ամրագրել ենք պետական բյուջեում, դրանք անկասկած կատարվել են: Պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները իրականացվել են»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա հավելեց, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի խոստացած 830 միլիոն դոլարի ներդրումների 45 տոկոսն արդեն ապահովված է:
«Մենք դրական ենք գնահատում կառավարության գործունեությունը, իսկ այն ցուցանիշները, որոնք ամրագրված են բյուջեում, իրականացված են»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: