Վթար Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին
ОбществоՍեպտեմբերի 14-ին, ժամը 20:56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նոր Գեղիի խնձորի այգիների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «ԳԱԶ-24» մակնիշի 65 OL 718 պետհամարանիշի (վարորդ՝ 1956 թ. ծնված Ա. Մ.) եւ «ԶԻԼ- 131» մակիշի ՊՆ7240Շ պետհամարանիշի (վարորդ՝ 1993 թ. ծնված Գ. Գ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1956 թ. ծնված Ա. Մ.-ը եւ ուղեւոր՝ 1982 թ. ծնված Մ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Երեւան քաղաքի «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։