ՊՍԺ-ն ներողություն է խնդրել «Սանթոսից»
СпортԲրազիլական «Սանթոսի» նախագահ Մոդեստո Ռոմա Ջունիորը հայտնել է, որ ակումբը Նեյմարի տրանսֆերից շուտով կստանա 9 միլիոն եվրո: ՖԻՖԱ-ի կանոններով ֆուտբոլիստի առաջին ակումբը հետագա տրանսֆերներից ստանում է 4 տոկոս: Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվել է 222 միլիոն եվրոյով:
«Մենք նամակ ենք ստացել ՊՍԺ-ից: Նրանք ներողություն են խնդրել փոխանցումն ուշացնելու համար եւ հայտնել են, որ ձեւակերպում են փաստաթղթերը»,- «Սանթոսի» նախագահի խոսքը մեջբերում է ESPN-ը:
25-ամյա Նեյմարը «Սանթոսի» երիտասարդական եւ գլխավոր թիմերում հանդես է եկել 2003-2013 թվականներին: