Սարկիսովը վնասել է խաչաձև կապանները
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ենիսեյ»-ի հարձակվող Արթուր Սարկիսովի վնասվածքը լուրջ է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլիստը վնասել է ծնկի խաչաձև կապանները և պատռել կողային մենիսկը: Դեռևս հայտնի չէ, թե վերականգնվելու համար որքան ժամանակ կպահանջվի Սարկիսովից:
Արթուր Սարկիսովը վնասվածք էր ստացել ՖԱԼ-ի 13-րդ տուրի «Ենիսեյ»-«Լուչ Էներգիա» խաղի ժամանակ: Նա նաև դարձել էր գոլի հեղինակ: