Մարմնամարզության Հայաստանի հավաքականն արդեն Փարիզում է
СпортՄարմնամարզության Հայաստանի հավաքականն արդեն Փարիզում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը սկսում է պայքարը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում: Այս անգամ խաղարկությանը մասնակցում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:
Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը կկայանա սեպտեմբերի 16-17-ին Փարիզում: