Ռեալը պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրն Իսկոյի հետ
Спорт«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ:
Դա տեղի է ունեցել հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: 25-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Նշենք` Իսկոյի նախորդ պայմանագիրն իր իրավաբանական ուժը կորցնում էր 2017/18 մրցաշրջանի ավարտից հետո:
Իսկոն 2013 թվականից է հանդես գալիս «Ռեալում», ուր տեղափոխվել է «Մալագայից»: Ընդհանուր առմամբ իսպանացի ֆուտբոլիստը 197 պաշտոնական հանդիպման է մասնակցել մադրիդյան ակումբի կազմում, դարձել է 34 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր պայմանագրով Իսկոյի հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո: