Ահա, թե ինչ էին աշխատում ճանաչված դերասանները՝ մինչև հայտնի դառնալը. լուսանկարներ
LifestyleՀեռուստաէկրանին, կինոթատրոններում և ամսագրերի շապիկներին հայտնի դերասաններին տեսնելիս մեր մտքով անգամ չի անցնում, որ նրանք էլ սովորական մարդիկ են և իրենց ճանապարհը սկսել են ոչ այդքան դյուրին աշխատանքով, որքան թվում է:
Դերասաններից ոմանք մինչ հայտնիություն ձեռք բերելը ստիպված են եղել աշխատել որպես վարսավիր, հավաքարար, մատուցող կամ էլ դիահերձարանի աշխատող:
Հենց այս զարմանալի փաստերի հիման վրա էլ ORER.news-ը կրկին ապացուցել է, որ պետք չէ հուսահատվել, նույնիսկ եթե դուք չեք հավանում ձեր աշխատանքը և վստահ չեք, որ առաջընթաց կլինի երբևէ: Երբեք չեք կարող իմանալ, թե երբ հաջողությունը կժպտա ձեզ և ձեր դիմաց կբացվեն դեպի ձեր երազանք տանող դռները:
Հարիսոն Ֆորդը նախքան հայտնի դառնալը աշխատել է որպես ատաղձագործ։

Կարիերայի սկզբում Ջոնի Դեփը հեռախոսով գրիչներ է վաճառել:

Ջիմ Քերին ընտանիքին ծանր իրավիճակից փրկելու համար թողել է դպրոցը և սկսել որպես հավաքարար աշխատել։

Հյու Ջեքմանը ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել։

Ջորջ Քլունին կանանց կոշիկի վաճառող, ապահովագրական գործակալ այնուհետև շինարար է եղել։

Թոմ Հենքսը պոպկոռն և ընկույզ է վաճառել։

Քեյթ Ուինսլեթը սենդվիչներ է պատրաստել սննդի կետում ու վաճառել։

Սանդրա Բուլոքը բարմեն և մատուցող է եղել Մանհեթենի ռեստորաններից մեկում։
