Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.Երկու նկատառում հեղինակի համար. 1. Ակումբի նախաձեռնությունը միայն իմը չէ։ Ակումբը ստեղծել ենք Նարեկ Մալյանի հետ միասին, ինչի մասին ես լրագրողին ասել էի 2. Ակումբի քննարկումներին ներկա են եղել շատ լրագրողներ` Հովհաննես Շողիկյանը (Ազատություն), Գոհար Վեզիրյանը (Չորրորդ իշխանութեուն), Ալեն Սիմոնյանը (Արարատնյուզ), Վարուժան Բաբաջանյանը (օրեր.ամ), Արամ Անանյանը (Արմենպրեսս), Կարինե Ասատրյանը (Ա1+), Անուշ Դաշտենցը ( Թերթ.ամ) ... Թող ինձ ներեն բոլոր այն լրագրողները, ում ես այս պահին չնշեցի։ Քննարկումներին ներկա են եղել նաև տարբեր գերատեսչությունների մամլո պատասխանատուներ, էքսպերտներ և քաղաքական գործիչներ։ Այո քննարկումները փակ են, բայց ոչ լրագրողների համար։
Կից նյութն՝ այստեղ: