Անհնարինը երբեմն հնարավոր է դառնում. Անջելինա Ջոլին առաջին անգամ լուսանկարվել է ուտելու ժամանակ
LifestyleՀոլիվուդյան դերասանուհին շարունակում է զարմացնել հանրությանը: Անջելինա Ջոլիի կյանքը արմատապես նոր փուլ է մտել: Հայտնի դերասան ամուսնուց բաժանվելուց մեկ տարի հետո դերասանուհին ավելի ու ավելի հաճախ է հայտնվում հանրության առջև, եւ և նա սկսել է մանրամասն հարցազրույց տալ անձնական թեմաների շուրջ:
Ամեն օր նա գոհացնում է երկրպագուներին` իր նոր և վառ պատկերներով: Սակայն, չնայած նրա կերպարային վառ փոփոխություններին, Անջելինայի տեսքը մտահոգիչ է: Նույնիսկ մեկ տարի առաջ աշխարհի լրատվամիջոցները թնդում էին հոլիվուդյան դերասանուհու առողջական խնդիրների մասին նյութերով, ում քաշը մի պահ հասել էր կրիտիկական կետի` 35 կգ:
Այսօր Ջոլին դեռեւս հեռու է Ջենիֆեր Լոպեսի գայթակղիչ կերպարից, սակայն այդ արդյունքը արդեն գովելի է: Մի օր պապարացիները ուտելու ընթացքում կարողացան նկարել Անջելինային: Մի անգամ Ջոլին ինքը խոստովանեց, որ իր քաշի հետ կապված խնդիրները առաջին հերթին սկսվել են նյարդային խանգարումների ֆոնի վրա:
Դերասանուհին չէր կարողանում ուտել և օրերով սենյակից դուրս չէր գալիս: Այնուամենայնիվ, դերասանուհու համար դժվար ժամանակները կարծես անցյալում մնացին, եւ աստիճանաբար նա սկսեց վերադառնալ նորմալ կյանք:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: