Իտալիայի ընտրանու պաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 6 ամիս
Спорт«Միլանի» պաշտպան Անդրեա Կոնտին Իտալիա-Իսրայել (1:0) խաղի ընթացքում ստացած վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից երկար ժամկետով:
Ինչպես տեղեկացնում է «ռոսոներիների» պաշտոնական կայքը, 23-ամյա ֆուտբոլիստը վնասել է խաչաձև կապանները և պետք է ապաքինվի շուրջ 6 ամիս: Առաջիկայում Կոնտին վիրահատության կենթարկվի:
Հիշեցնենք, որ իտալացի պաշտպանը «Միլան» է տեղափոխվել ամռանը «Ատալանտայից»: