Մեղադրանք է ներկայացվել «Յուվենտուսի» նախագահին
СпортԻտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիին: Հայտնի գործարարը մեղադրվում է Մարզական օրենսգրքի երկու հոդվածների խախտման մեջ: Մեղադրանքները կապված են հանդիպումների տոմսերի վաճառքի գործընթացում մեքենայությունների եւ վերավաճառողների հետ կապեր ունենալու հետ:
Ապացուցվելու դեպքում, «Յուվենտուսի» նախագահը կարող է երկու տարով զրկվել ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից, հաղորդում է gazetta.it-ը: Մեղադրող կողմը նաեւ պահանջում է 50 հազար եվրոյով տուգանել Անյելիին, 300 հազարով՝ «Յուվենտուսին»: Որոշումը կընդունվի երկու շաբաթ հետո: