Գիտնականներն ահազանգում են` ավելորդ քաշը հանգեցնում է վաղաժամ մահվան
LifestyleՕքսֆորդի համալսարանի գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ ավելորդ քաշը մարդու կյանքը կարճացնում է 3 տարով, իսկ լուրջ ճարպակալումը հանգեցնում է ժամանակից 10 տարի վաղ մահվան:
Գիտնականները հիմնվել են մոտ մեկ միլիոն մարդկանց տվյալների ուսումնասիրության վրա, որոնք ստացվել են 57 տարբեր հետազոտությունների արդյունքում:
Գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը 30-35 է, 3 տարի ավելի շուտ են մահանում, քան նորմալ քաշի դեպքում: Լուրջ ճարպակալումը, որի դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը 40-50 է, կյանքը կրճատում է 10 տարով, հայտնում է ORER.news-ը: