Ереван, 15.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Пашинян уволил главу Агентства по защите персональных данных Минюста Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о Карапетяне Макрон хочет лишать права участия в выборах за антисемитизм Худатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭС Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказок Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границы Представители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласия Патрульные самолеты ВМС США провели разведку вблизи Ирана Трамп анонсировал визит в Китай в апреле


Քո գաղտնի փուլերը (կանանց համար)

Lifestyle

Ներկայացնում է «Լինա» ամսագրի «Վարագույրից այն կողմ» խորագիրը

Երեկ դու պատրաստ էիր ամեն րոպե քո սիրելիի  գիրկն ընկնել, նրան համբույրներով ծածկել, մի խոսքով, կրքերդ գագաթնակետին էին հասել, սակայն  երեկվա հրաբխից այսօր նշույլ իսկ չի մնացել, այն դեպքում, երբ քո սիրելին նույնքան գեղեցիկ ու հմայիչ է, որքան երեկ, դու էլ գիշերը լավ քնել ես, հանգստացել, գլուխդ չի ցավում, բայց ուզում ես պարզապես ընթերցանությամբ զբաղվել: Ի՞նչ է պատահել:  «Կանանց բնորոշ բաներ են»,- ձեռքն է թափ տալիս զուգընկերդ, և նա, կարելի է ասել, չի սխալվում: 

Իրականում անբացատրելի ոչինչ էլ չկա: Ի տարբերություն տղամարդկանց, ում հորմոնները ամբողջ ամսվա օնթացքում նույն մակարդակի վրա են մնում, կանանց  օրգանիզմն անդադար հորմոնային տատանումների է ենթարկվում: Դրանից էլ մեծապես կախված են կնոջ տրամադրությունը, արտաքին տեսքը և, իհարկե, սեքսուալ ցանկությունները: Յուրաքանչյուր կին  իր «տաք» և «սառը» օրերն ունի:

Սեռական ցանկության վերելքի և անկման ժամանակահատվածները սերտորեն կապված են դաշտանային փուլի հետ: Դիտարկենք դաշտանային միջին վիճակագրական փուլը, որը իդեալական է համարվում և կազմում է 28 օր: Կոպիտ հաշվարկով կարելի է ասել, որ այդ փուլի վերջին և առաջին շաբաթներն անվտանգ են համարվում, իսկ միջին հատվածում տեղի է ունենում օվուլյացիան, որի ժամանակ հնարավոր է հղիանալ: Մոտավորապես նույն կերպ փոփոխվում է սեռական ցանկությունը. առաջին և վերջին շաբաթներին կրքերը համեմատաբար հանդարտ են, իսկ օվուլյացիայի ժամանակ դրանք հասնում են գագաթնակետին: Սակայն չի կարելի ասել, որ սխեման այդքան պարզունակ է: Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է և հետաքրքիր:     

Խաղաղություն փոթորկից առաջ

1-5-րդ օրերը        Ամսափուլի հենց սկզբում՝ «կրիտիկական օրերին», քո հորմոնները բավականին պասիվ են, բայց դա ամենևին չի նշանակում, որ դրանք խորը քնած են: Երբեմն այդ օրերին նույնպես լինում են կրքի բռնկումներ, քանի որ կնոջ ինքնազգացողությունը շատ ավելի լավ է լինում, քան դաշտանի նախօրեին, և նա հենց այդ պատճառով կարող է ավելի ինքնամոռաց տրվել հաճույքին: Սակայն կանանց մեծամասնության համար այդ օրերին սեռական հարաբերությունները միանշանակ անընդունելի են: Կան նաև այնպիսիք, ովքեր գտնում են, որ այդ օրերին վայելած հաճույքն առանձնահատուկ է: Երկու մոտեցումներն էլ իրենց բացատրությունն ունեն: Առաջին դեպքում կինն անհարմարություն է զգում, խուսափում ավելորդ լվացքից և, որ ամենակարևորն է,  զգուշանում է վարակներից, որոնց համար այդ ժամանակ միջավայրն ավելի բարենպաստ է: Երկրորդ  դեպքում ավելի մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը. այդ օրերին կարող ես ազատ լինել զգացմունքներդ դրսևորելիս, քանի որ համոզված ես, որ չես հղիանա:

6-11-րդ օրերը    Քո բոլոր հորմոնները բավականին ցածր և հարաբերականորեն հաստատուն վիճակում են: Դու սեռական ցանկության թեթևակի անկում ես ապրում: Քո մարմինը զգում է, որ շուտով վրա է հասնելու բեղմնավորման համար հարմար պահը և ձգտում է մնացած ժամանակն օգտագործել առողջությունը բարելավելու և ապագա երեխայի համար իդեալական հայր գտնելու վրա: Այսինքն, սա ավելի շուտ ոչ թե սեքսի, այլ կոկետության ու էրոտիկայի դրսևորման ժամանակահատվածն է:


Իններորդ ալիքը
(օվուլյացիա)


12-13-րդ օրերը        Դու կարող ես հանկարծ հայտնաբերել, որ, անկախ քեզնից, ավելորդ ամոթխածությունդ վերացել է, շատ ես կատակում և առավել հետաքրքրությամբ ես զննում տղամարդկանց, իսկ մերձեցման պահերին ինքդ ես նախաձեռնություն ցուցաբերում, պահանջում, որ «խրախճանքը» երկար շարունակվի:
 

Քո գաղտնի փուլերը (կանանց համար)


14-15-րդ օրերը        Հենց օվուլյացիայի ժամանակ է, որ դու հասնում ես կրքի գագաթնակետին: Բանն այն է, որ քո սեռական հորմոնների մակարդակը ոչ թե պարզապես բարձրացել է, այլ ուղղակի կտրուկ թռիչք է կատարել՝ հասնելով առավելագույնին: Եվ այդ իններորդ ալիքը քեզ գլխովին խորտակել է:
Գիտնականները քո հիպերսեքսուալությունը բացատրում են բնության իմաստնությամբ: Բնությունը հոգ է տարել, որ մենք դինոզավրերի պես չանհետանանք, և որ կինը բեղմնավորման համար ամենաբարենպաստ օրերին ոչ մի դեպքում չմերժի տղամարդուն: Իսկ որպեսզի տղամարդն այդ պատասխանատու պահին ուշադրությունը չշեղի և չտրվի գարեջրից կամ ֆուտբոլից հաճույք վայելելու գայթակղությանը, բնությունը կանանց օգնել է այդ օրերին առավել գրավիչ դառնալ: Էստրոգենի մակարդակի բարձրացումը կնոջ մաշկն ավելի հարթ է դարձնում, կուրծքը ուռչում է և, ընդհանրապես, կինն ավելի սեքսուալ է դառնում: Միևնույն ժամանակ հիպոֆիզի հորմոնները քեզ ստիպում են սրբագրումներ կատարել նաև քո պահվածքում. օվուլյացիայի ժամանակ դու այլ կերպ ես սկսում նայել տղամարդկանց, աչքերդ յուրահատուկ փայլ են ստանում: Հնարավոր է, որ դու ինքդ դա չես նկատում, սակայն տղամարդը որսում է այդ ազդակները:


Փոթորկից հետո     

Սա կատարյալ փլուզում է… Միանգամայն անտարբերություն սեքսի նկատմամբ: Բոլոր հորմոնների մակարդակը նույնքան կտրուկ է ընկնում, որքան որ նախօրեին վերելք էր ապրել:  Խելագար փոթորկից հետո վրա է հասնում կատարյալ հանդարտությունը:

16-17-րդ օրերը        Ամեն ինչ հասկանալի է. եթե երկու օր առաջ բեղմնավորում չի կատարվել, հիմա արդեն գնացքը հեռացել է: Իսկ եթե դա տեղի է ունեցել՝ առավել ևս դրա կարիքը չկա: Դու ենթագիտակցաբար հեռու ես վանում տղամարդկանց: Բայց տրամադրությունդ մի գցիր: Այդ վիճակը երկու օրից ավելի չի ձգվի: Դրանից հետո հորմոնների (հատկապես պրոգեստերոնի) մակարդակը կրկին կաճի:

18-25-րդ օրերը        Այդ ժամանակ հորմոնների մակարդակը կհասնի հերթական (չնայած ոչ այնքան բարձր, որքան օվուլյացիայի ժամանակ) գագաթնակետին: Որոշ կանանց համար դա ընդգծված սեքսուալության հերթական ժամանակահատվածն է:

26-28-րդ օրերը        Հորմոնների մակարդակը կտրուկ ընկնում է՝ իր հետ հեռու վանելով բոլոր ցանկություններն ու մարմնի կանչը: Իսկ հաջորդ օրը սկսվում է դաշտանը, և ամեն ինչ նորից է սկսվում:

28-օրյա փուլը բնորոշ է կանանց 70%-ին: Դա իդեալական փուլն է, որը համապատասխանում է լուսնային ամսվան, այդ պատճառով էլ դաշտանային փուլը ինչպես լիալուսինը,ամսական անունն է կրում: 10%-ի մոտ դաշտանային փուլն ավելի երկարատև է, 10%-ի մոտ՝ ավելի կարճատև, իսկ 10%-ի մոտ էլ ընդհանրապես անկանոն է: Այնպես որ սխեման պետք է վերահաշվարկել: Ավելին. եթե ամսափուլը շատ է տարբերվում միջին վիճակագրականից (անցնում է 32 օրից կամ 21 օրվա չի հասնում) կամ հաճախ են շեղումներ լինում, նշանակում է հորմոնալ լուրջ խախտումներ կան:  Գուցե դուք չափից շատ եք նյարդայնացել կամ սովի եք մատնվել ու հյուծվել: Մշտական խախտումների դեպքում պետք է անհապաղ դիմել գինեկոլոգի օգնությանը:             
 

Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаЧеловек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделеОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокГлава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»