Աթլետիկի պաշտպանը մերժել է Բարսելոնային, քանի որ ցանկանում է խաղալ Ռեալում
СпортԲիլբաոյի «Աթլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտը մերժել է կատալոնական «Բարսելոնայի» առաջարկը, քանի որ ցանկանում է հանդես գալ Մադրիդի «Ռեալում»,- հաղորդում է «Don Balon»-ը:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին դուր է գալիս 23-ամյա ֆրանսիացու խաղը:
Բասկերի հետ Լապորտի պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին:
Լապորտը մասնակցել է Իսպանիայի ընթացիկ առաջնության երեք հանդիպման: