Գիգզ. Ռունին կցանկանա գոլ խփել Մանչեսթեր Յունայթեդին, չէ՞ որ դա նրա աշխատանքն է
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը կարծում է, որ իր նախկին թիմակից Ուեյն Ռունին, որը 13 տարի մանկունիացիների կազմում հանդես գալուց հետո վերադարձել է «Էվերթոն», կցանկանա վշտացնել «կարմիր սատանաներին» ԱՊԼ-ի 5-րդ տուրի խաղում:
«Երբ դուք գոլ եք խփում, լսում եք, թե ինչ են ասում մրցակիցները, և դա երբեմն կարող եք ձեզ հունից հանել:
Բայց չեմ կարծում, թե կարելի է դրանից խուսափել: Հարգանք ցուցաբերեք, բայց եթե գոլ եք խփում, տոնեք այն: Կարծում եմ` երկրպագուները դա կհասկանան:
Իմանալով Ռունիին` վստահ եմ, որ նա կնյարդայնանա, բայց նաև հաճույք կստանա իր շանսերից: Կցանկանա գոլ խփել, չէ՞ որ դա իր աշխատանքն է»,- Գիգզի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» միջև հանդիպումը կկայանա «Օլդ Թրաֆորդում» սեպտեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին: