Անդրե. «Երբ հայրս մասնակցում էր Արցախյան պատերազմին, իմ մեջ տարատեսակ զգացումներ էին ծնվել». Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Հայ մայրերին նվիրված բազմաթիվ երգերի կողքին Անդրեն երգ է ներկայացնում նվիրված հայրերին։ «Պապ ջան» կոչվող երգի երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը, երգի գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է։ Տեսահոլովակում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանն ու Նարինե Գրիգորյանը։ Պրոդյուսինգով զբաղվել է քույրն ու պրոդյուսերը՝ Անուշ Հովնանյանը:
Երգչի խոսքով` տեսահոլովակը փոքրիկ ֆիլմ է հիշեցնում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ տեսահոլովակի սյուժետային գիծը բացահայտել չի ցանկանում. «Կարծում եմ՝ ավելի ազդեցիկ կլինի այն տեսնել ու զգալ հենց պրեմիերայի ժամանակ: Շատ շուտով այն հասանելի կլինի հանդիսատեսին»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: