Ի՞նչ է նշանակում վաղաժամ սերմնաժայթքում
LifestyleՀաճախ տրվող հարցեր. Ի՞նչ է նշանակում վաղաժամ սերմնաժայթքում

Վաղաժամ սերմնաժայթքումը հարաբերական հասկացություն է, որը նշանակում է սերմնահեղուկի ժայթքում մինչև սեռական ակտից բավականաչափ հաճույք ստանալը և, որպես կանոն, նախքան կնոջ հեշտանք ապրելը: Տարբեր մասնագետներ տարբեր կերպ են սահմանում սեռական ակտի միջին տևողությունը (ըստ րոպեների կամ առնանդամի մուտքերի` ֆրիկցիաների), սակայն այս հասկացության տակ ընդունված է հասկանալ սերմնաժայքումը նախքան կնոջ «հանգստանալը»:Որպես ծայրահեղ դեպքեր նշում են նրանք, երբ սերմնաժայթքումը վրա է հասնում նախքան առնանդամի հեշտոց մտցնելը (եթե այն գրգռման այլ ձևերի չի ենթարկվել), ինչպես նաև երբ «վերջացնում են» ընդամենը մի քանի անգամ մտցնելուց հետո: