Խոզի յուղը օգտակար է ձիթապտղի յուղից
LifestyleԲոլորիս հայտնի է, որ զեյթունի ձեթը ամենաօգտակար մթերքներից մեկն է: Իհարկե օգտակար է, սակայն միայն ոչ տաքացված վիճակում: Դա վերաբերում է նաև արևածաղկից և եգիպտացորենից պատրաստված ձեթերին: Երբ մթերքը տապակում ենք ձեթով, արտադրվում են ալդեգիդներ, նյութեր, որոնք վնասակար են մեր օրգանիզմի համար: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ձեթով տապակված ձուկը պարունակում է 200 անգամ ավել ալդեգիդներ քան թույլատրելի է:

Անգլիացի հետազոտողները պարզել են,որ մթերք պատրաստելու համար նպատակահարմար է օգտագործել խոզի յուղ կամ կարագ: Խոզի յուղը տաքանալու դեպքում վնասակար նյութեր չի արտադրում: Այն բարենպաստ ազդեցութուն ունի ուղեղի, երիկամների, սրտի վրա, նաև նվազեցնում է վնասակար խոլեստերինի քանակը արյան մեջ: Պարունակում է մեծ քանակության A, D, E վիտամիններ: Սալը հատկապես օգտակար է ցուրտ եղանակին, ամրացնում է իմմունիտետը, հաղորդում է էներգիա:

Այնպես որ, ձեթն օգտագործեք ոչ տաքացված վիճակում, իսկ մթերքը պատրաստեք խոզի յուղով:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: