Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Մեր տղան կրելու է պապիկի անունը». հղի Մերի Ներսիսյանը՝ BlogNews.am-ի ֆոտոշարքում (12 Photo)

BlogNews.am-ը գրում է.

Մերի Ներսիսյանի և Գոռ Պետրոսյանի ընտանիքում սկզբում Էվան էր, ով արդեն ութ տարեկան է, հետո ծնվեց Սառան, ով մեկ տարեկան է. երկու ամսից կծնվի նրանց ընտանիքի նոր անդամը: «Մեր տղան կրելու է պապիկի անունը՝ Ռոբ: Ես էլ, Գոռն էլ շատ ենք սիրում այդ անունը»: Օրեր առաջ հղի Մերի Ներսիսյանը լուսանկարվել է BlogNews.am-ի ֆոտոշարքում և զրուցել մայրության թեմայով:

«Ես այնքան համբերություն չունեմ, որ դիմանամ, նախապատրաստվեմ, հետաքրքիր տարբերակ որոշեմ: Այս անգամ լուրը հեռախոսով եմ հայտնել, քանի որ ծնողներիս տանն եմ պարզել հղիությանս փաստը: Նախապես ուղարկեցի լուսանկար, հետո զանգ ստացա Գոռից, ով երջանկությունից ուղղակի չէր կարողանում խոսել»,- հենց այսպես էլ ամուսնուն հայտնել է երրորդ անգամ մայրանալու լուրը:   

Եթե շատ ընտանիքներ բավարարվում են երկու երեխայով, ապա Մերին և Գոռն իրենց պատասխանն ունեն այս ամենին. «Մարդիկ տարբեր են, տարբեր են երջանկության ընկալումները, մոտեցումները: Կան զույգեր, որոնց համար առանց երեխայի ընտանիքը շատ օրինաչափ ու լիարժեք է, կան ընտանիքներ, որոնք հստակ բացատրում են, թե ինչու պետք է բավարարվել մեկ երեխայով, մենք էլ մեր մոտեցումն ունենք: Իմ և ամուսնուս մարտկոցները լիցքավորվում են մեր երեխաների էներգիայով միայն. ո՛չ հարստություն, ո՛չ շքեղ մեքենաներ, տներ, շրջագայություններ, մենք էներգիա ստանալու աղբյուր ենք գտել և որոշել ենք աղբյուրների թիվը շատացնել»:

IMG_19799

Մերիի և Գոռի համար երեխան ոչ թե հոգս է, այլ երջանկություն, չնայած յուրաքանչյուր երեխայի հետ մեծանում է պատասխանատվությունը. «Ես էլ, ամուսինս էլ պատասխանատու մարդիկ ենք, ովքեր երբեք առանց մտածելու, երկար-բարակ քննարկելու որոշումներ չեն կայացնում: Եթե մենք որոշել ենք ունենալ 3-րդ երեխա, ուրեմն՝ լիովին գիտակցում ենք նաև պատասխանատվության ծավալը։ Մենք պատրաստ ենք ընդունել մեր բաժին երջանկությունը»:

Ըստ հայկական ավանդույթի, երբ ընտանիքում երկու աղջիկ է լինում, ծնողներին միշտ հարցնում են. «Տղա չե՞ք ուզում»: Մերին ու Գոռն էլ չեն խուսափել նման հարցերից. «Երեխայի սեռի հարցն ամենացավոտն է մեզ համար։ Ամեն քայլափոխի լսում ենք արտահայտություններ, պիտակներ, որոնք ցավեցնում են։ Ցավում եմ, որ մեր օրերում կան մարդիկ, ում համար երեխայի սեռն այդքան կարևոր ու ճակատագրական է: «Գոնե էս 3-րդը տղա է», «Վայ հանկարծ էլի աղջիկ չլինի», «3-րդ ունեցել եք, որ տղա լինի, չէ՞», «Դե լավ ա՝ տղա ա, պրծաք»… Այս ամիսների ընթացքում այնքան եմ լսել նման արտահայտություններ, որ երբեմն ուղղակի չեմ պատասխանում: Մենք երջանիկ ենք, որ տղա ենք ունենալու, մենք նույնքան երջանիկ կլինեինք, եթե իմանայինք, որ աղջիկ ենք ունենալու: Ավելին ասեմ՝ ամուսինս նախապես նորից աղջկա անուն էր որոշել»:

Մերին խոստովանում է, որ խենթանում է հղի կարգավիճակի համար, բայց յուրաքանչյուր երեխայի հետ տարբերվում են զգացողությունները. «Քանի որ երկու հղիություններիս միջև մեծ չէր դադարը, մի տեսակ ընդգծված հուզմունք, թրթիռ չկա, բայց կա վայելք, որն ինձ հետ է օրվա ցանկացած ժամին։ Ես խենթանում եմ հղիության համար, ես շատ թեթև եմ տանում հղիություններս, թերևս դա էլ է նպաստում, որ վայելեմ ընթացքը: 3-րդ հղիությունս եկավ ապացուցելու, որ հայ հասարակության մեջ 3-րդ երեխա ունենալը հերոսություն է։ Զարմանում եմ, որ ինձ շատերն ասում են, թե հերոս մայրիկ եմ, որ համարձակվել եմ երրորդն ունենալ, հատկապես որ Սառան փոքր է։ Շատ-շատերն են վախեցնում՝ չիմանալով, որ ինձ վախեցնելը շատ բարդ է, հատկապես, երբ խոսում ենք երեխաների մասին»:

Հաղորդավարուհին նշում է, որ մեծ դուստրը՝ Էվան, նույնքան խանդավառությամբ չի ընդունել մայրիկի երրորդ անգամ մայրանալու լուրը. «Սառայի ժամանակ ինձ թվաց՝ երջանկությունից կխենթանա: Հիմա էլ շատ ուրախ է, բայց հիմա վայելում է Սառային, իրենց ընկերությունը, սերը։ Նրանց հարաբերություններում հիմա նոր փուլ է, քանի որ Սառան սկսել է արդեն խաղալ իր հետ, սիրել իրեն աննորմալ շատ, ու իրենք հիմա դեռ ուղղակի անհամբեր սպասում են իրենց 3-րդ թիմակցին: Էվան անգամ մեկ ակնթարթ խանդի դրսևորումներ չի ունեցել, շատ է սիրում քույրիկին, անհամբեր սպասում էր ու ամեն օր աղոթում նրա լույս աշխարհ գալուց առաջ: Ես որևէ պարտականություն չեմ դնում Էվայի ուսերին Սառայի հետ կապված, նրանք ուղղակի խաղում են, պարում, խենթություններ անում ու շատ սիրում իրար»:

Երեխաների խնամքով հիմնականում զբաղվում է Մերին, քանի որ Գոռի աշխատանքային գրաֆիկը թույլ չի տալիս երկար ժամանակ տրամադրել խնամքին: «Մենք տանը տատիկ ունենք, ով ամեն հարցում օգնում է մեզ: Իմ կյանքում առաջնայինն իմ երեխաներն են, ամեն բան ստորադասվում է նրանց խնամքին, դաստիարակությանը, ժամանցին, դասապատրաստմանը: Իմ օրը լցված է նրանցով, ու ես քաղում եմ դրա պտուղները: Գոռը հիանալի հայրիկ է, միգուցե քիչ ժամանակ է անցկացնում աղջիկների հետ, բայց նրանց միջև աննորմալ կապ կա, քանի որ անգամ քիչ անցկացրած ժամերը Գոռն արդյունավետ է օգտագործում: Նրանք Էվայի հետ միասին արդեն փոքրիկ ու շատ սիրուն ավանդույթներ ունեն մշակած: Գոռն ինձ համար հայ հայրիկի իդեալ է, քանի որ իմ աղջիկները չեն վախենում իրենց հայրիկից, բայց անսահման հարգում են նրան, ու Գոռի մեկ հայացքն անգամ բավական է, որ Էվան վայրկյանական հասկանա հայրիկի պահանջը, հավաքվի ու գիտակցի իր սխալը»:

«Մայրիկների ակումբ» հաղորդման գլխավոր մայրիկը՝ Մերին, հիմա հեռուստատեսային դադարում է, բայց որքան էլ շատ է սիրում երեխաներին, միևնույն ժամանակ խոստովանում է՝ առանց հեռուստատեսության կխենթանա.  «Հեռուստատեսությունն իմ մի մասնիկն է, ու ինձ համար դադար չկա։ Փակվեց «Մայրիկների ակումբ»-ի էջը, բայց ես արդեն մտածում եմ նոր նախագծերի շուրջ: Ես չեմ կարող կտրվել հեռուստատեսությունից։ Արդեն 12 տարի է՝ աշխատում եմ հեռուստատեսությունում, այսքան ժամանակ գրեթե դադար չեմ ունեցել, այս դադարն էլ շատ կարճ է լինելու: Միանշանակ է, որ չեմ վերադառնալու հեռուստատեսություն մայրիկի կերպարով, բայց չեմ ուզում չակերտներ բացել»:

IMG_2101-2-2copyIMG_2144-2-2-2copy14

IMG_2157-2

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Գև Խուրշուդյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Նկարահանումն իրականացվել է Van ardi wines-ում

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026