Ալադինից մինչև Տարզան. երիտասարդը հեշտորեն վերափոխվում է ամենասիրված դիսնեյյան հերոսների (լուսանկարներ)
LifestyleՔոսփլեյն աշխարհում տարածված հոբբի է, որը ենթադրում է հայտնի հերոսների հագուստով քողարկվելու կամ այդպիսի հագուստներ պատրաստելու հմտություն։ Այս զբաղմունքը գրավել է Ջոնաթան Սթայքերին, որն անչափ տարված է դիսնեյյան թեմայով:
Արդեն 10 տարի է, ինչ երիտասարդը հմտորեն կերպարանափոխվում է ՝ վերածվելով ամենահայտնի դիսնեյյան հերոսների՝ Ալադինից մինչև Տարզան:
Ինչպես նշում է Bored Panda-ն, Ջոնաթանը ոչ միայն հրաշալիորեն կրկնօրինակում է անիմացիոն հերոսների կոստյումներն ու շարժուձևը, այլև նրանց բնորոշ դեմքի արտահայտությունը:
Երիտասարդը խոստովանել է, որ կերպարանափոխվելու հարցում ամեն ինչ, այդ թվում՝ նաև դիմահարդարումը, ինքնուրույն է անում:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Ջոնաթանի ամենաստացված աշխատանքները.
Ֆլին Ռայդեր

Կուսկո կայսրը

Ալադին

Արքայազն Էրիկ

Տարզան

Հերկուլես

Առյուծ արքա
