Երկրպագուն ներխուժել է խաղադաշտ` Ագուերոյի հետ գրկախառնվելու և սելֆի անելու համար
СпортԱՊԼ-ի 5-րդ տուրի` «Ուոթֆորդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման ավարտից հետո «Վիկարեյջ Ռոուդ» մարզադաշտի խոտածածկ է ներխուժել մի երկրպագու, որը կարողացել է «սելֆի» անել և գրկախառնվել մանկունիացիների հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ:
Դրանից հետո անվտանգության աշխատակիցները երկրպագուին դուրս են հանել դաշտի սահմաններից, հայտնում է «Insider City»-ն:
Հիշեցնենք` «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս հաղթել է 6:0 հաշվով, իսկ արգենտինացին դարձել է հեթ-տրիկի հեղինակ և անգլիական թիմի կազմում իր գոլերի թիվը հասցրել է 175-ի:
GIF - Aguero & Fan. pic.twitter.com/hA3Ee0V2Qv
— InsiderCity HD (@InsiderCityHD) September 16, 2017