Ոստիկանների որոնողական աշխատանքների արդյունքում 2 շաբաթ անց անհետ կորած մասիսցի 17-ամյա աղջիկը հայտնաբերվեց
ОбществоShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերր 16-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժնի աշխատակիցները Արարատի մարզի Վերին Դվին գյուղում հայտնաբերել են օգոստոսի 31-ից որոնվող Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Աննա Հայրապետյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դուրս էր եկել տանից և ծնողները ոչ մի տեղուկություն չունեին նրա մասին, իսկ սեպտեմբերի 1-ից նա համարվել էր անհետ կորած և որոնովում էր:
Որոնողական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում