Հայտնի են 2018 թվականի «Համաշխարհային մեքենա» կոչման հավակնորդները
LifestyleWorld Car of The Year (Տարվա համաշխարհային մեքենա) մրցույթի կազմակերպիչները հրապարակել են 2018թ.-ի այդ կոչմանը հավակնորդների ցանկը: Հիմնական ցուցակում տեղ են զբաղեցրել 35 մեքենաներ. Alfa Romeo Giulia, Alfa Romeo Stelvio, BMW X2, BMW X3, Buick Regal, /Opel/Vauxhall Insignia, Citroen C3, Aircross, Dacia Duster, Ford Fiesta, Genesis G70, Honda Accord, Hyundai Kona, Jeep Compass, Kia Niro, Kia Picanto, Kia Stinger, Kia Stonic, Land Rover Discovery, Mazda CX-5, Mitsubishi Eclipse Cross, Nissan LEAF, Nissan Micra, Peugeot 3008, Range Rover Velar, Renault Koleos, SEAT Ibiza, Skoda Karoq, Ssang Yong Rexton G4, Subaru XV/Crosstrek, Suzuki Swift, Toyota Camry, Volkswagen Arteon, Volkswagen Polo, Volkswagen T-Roc, Volvo XC40 և Volvo XC60-ը:
Կանաչ ավտոմեքենա անվանակարգում կմրցեն BMW 530e iPerformance, Chevrolet Cruze Diesel, Chrysler Pacifica Hybrid, Hyundai FE և Nissan Leaf-ը:
Լավագույն դիզայն անվանակարգի հավակնորդներն են BMW i8 և Lamborghini Urus-ը:
Բոլոր անվանակարգերում եզրափակիչ դուրս եկածների անունները մրցույթի կազմակերպիչները կհայտարարեն 2018թ.-ի գարնանը` Ժնևում անցկացվելիք մոտորշոուի ժամանակ, իսկ հաղթողները կպարզվեն ապրիլ ամսին, Նյու-Յորքում, այն բանից հետո, երբ կքվեարկեն ժուրիի ավելի քան 80 անդամներ, գրում է Motor.ru-ն: