Արմավիրում ամուսինը հայտնվել է դատարանում կնոջն «արմատուրայով» ծեծելու մեղադրանքով
ОбществоԱրմավիրի մարզում տղամարդը հայտնվել է դատարանում՝ կնոջն ամրանով («արմատուրայով») ծեծելու մեղադրանքով:
Ըստ մեղադրանքի՝ Էմինն այս տարվա հուլիսին ալկոհոլի ազդեցության տակ անհիմն վիճել է կնոջ հետ: Վիճաբանության ընթացքում ամուսինը ննջասենյակի մահճակալի տակից վերցրել է ամրանն ու բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջը:
Տղամարդուն մեղադրանք է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել: