Ուսման Դեմբելեն կվիրահատվի Ֆինլանդիայում
СпортԿատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն կվիրահատվի սեպտեմբերի 19-ին,- հաղորդում է «Mundo Deportivo»-ն:
Վիրահատությունը կկայանա Ֆինլանդիայում. այն կկատարի բժիշկ Սակարի Օրավան, ում մոտ ստուգվել են Դևիդ Բեքհեմը, Խոսեպ Գվարդիոլան և Թոմաս Վերմալենը:
Հիշեցնենք, որ Դեմբելեն վնասվածք էր ստացել «Խետաֆեի» հետ խաղում և ստիպված էր լքել դաշտը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նորեկը բաց կթողնի մինչև 4 ամիս: