Էմերի. Նեյմարն ու Կավանին պետք է խաղադաշտում համաձայնության գան, թե ով է իրացնելու 11-մետրանոցը
СпортՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի` «Լիոնի» հետ խաղում (2:0) գրանցված միջադեպը հարձակվողներ Էդինսոն Կավանիի և Նեյմարի միջև:
Հիշեցնենք` 79-րդ րոպեին բրազիլացին ցանկացել է իրացնել նշանակված 11-մետրանոցը, սակայն ուրուգվայցին վերջինիս թույլ չի տվել անել դա:
Արդյունքում, Կավանին վրիպել է.
«Թիմում պետք է 11-մետրանոց իրացնող մի քանի ֆուտբոլիստ լինի: Մեզ մոտ մեկը Կավանին է, մյուսը` Նեյմարը:
Ֆուտբոլիստներն իրենք պետք է դաշտում համաձայնության գան, թե ով պետք է իրացնի 11-մետրանոցը: Ապագայում, հնարավոր է` մենք այդ հարցը կլուծենք թիմի ներսում, քանի որ երկու ֆուտբոլիստներն էլ ունակ են այդպիսի հարվածներ կատարել:
Եթե նրանք չեն կարողանում անձամբ համաձայնության գալ, ուրեմն ես ինքս կորոշեմ: Բայց ես չեմ ցանկանում, որ սա մեզ համար խնդիր դառնա»,- Էմերիի խոսքերն է փոխանցում «Goal»-ը: