Ինչ տեսքով է ներկայացել Անջելինա Ջոլին` Նյու Յորքում կայացած իր ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)
LifestyleԲրիտանական Daily Mail պարբերականը հայտնում է, որ դերասանուհի Անջելինա Ջոլին Նյու Յորքում իր «Նախ նրանք սպանեցին իմ հորը» ֆիլմի պրեմիերային ներկայացել է գեղեցիկ մոխրագույն զգեստով: Այս կերպ նա ի ցույց է դրել մեջքի իր հանրահայտ դաջվածքը:
Աղբյուրի հաղորդմամաբ`Ֆիլմի պրեմիերային, դերասանուհուն ուղեկցել է իր հայրը՝ Ջոնը: Դերասանուհին հանդես է եկել և՛ որպես ֆիլմի ռեժիսոր, և՛ համահեղինակ:
Պարզվում է, որ Ջոլին միջոցառմանն իր հետ է բերել նաև իր վեց երեխաներին, լուսանկարվել է լրագրողների առաջ իր երկու մեծ երեխաների՝ 16-ամյա Մեդոքսի և 13-ամյա Պակսի հետ, ովքեր նույնպես աշխատել են ֆիլմի վրա:
Աղբյուրը նկատում է, որ բոլոր երեխաները իրենց վրա դեղին ծաղիկ են կրել, իսկ նրանց մայրը նույնը ծաղկից կրել է իր մազերի մեջ: Չնայած ծաղիկների նշանակությունը պարզ չէ, սակայն դրանք կարող են խորհրդանշել իրենց լավատեսությունը և այն կրում են միայն հատուկ միջոցառումների ժամանակ:











Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: