Ռումինիայի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ
СпортՖուտբոլի Ռումինիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է 41-ամյա Կոսմին Կոնտրան, հաղորդում է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Պաշտոնը թափուր էր մնացել գերմանացի Քրիստոֆ Դաումի հեռանալուց հետո:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Ռումինիայի թիմը 8 խաղում վաստակել է 9 միավոր եւ զրկվել է եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:
Կոնտրան ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է իսպանական «Ալավեսում» եւ «Աթլետիկոյում, իտալական «Միլանում» եւ անգլիական «Վեստ Բրոմվիչում: 2011-ին խաղացողի կարիերան անցել է մարզչական գործունեության: Նա գլխավորել է «Տիմիշոարան», «Պետրոլուլը» Բուխարեստի «Դինամոն», «Խետաֆեն», «Ալկորոնը», չինական «Գուանչժոու Ֆուլին»:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը ռումինացիներին պարտվել է 0:5 եւ 1:0 հաշվով: