Ռեալի նախկին մարզիչը հոր մահվան պատճառով հրաժարվել է գլխավորել Ալավեսը
СпортԻսպանացի Այտոր Կարանկան, ով 2010-ից 2013 թվականներին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի օգնականն էր, մերժել է «Ալավեսի» առաջարկը, որի ղեկավարությունը փոխարինող է փնտրում Լուիս Սուբելդիին: Այդ մասին թվիթերյան իր էջում հաղորդել է լրագրող Գիլյեմ Բալագեն:
Մերժման պատճառ է հանդիսացել հոր մահը: Ամռանն «Ալավեսը» նույնպես փորձել էր հրավիրել 43-ամյա մասնագետին, սակայն հաջողության չէր հասել:
Այտոր Կարանկան մարտից աշխատանք չունի, երբ երկկողմ համաձայնությամբ խզվել էր նրա պայմանագիրն անգլիական «Միդլսբրոյի» հետ: