Գորան Դրագիչը՝ Եվրոպայի առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստ
Спорт«Մայամի Հիթի» և Սլովենիայի հավաքականի խաղարկող Գորան Դրագիչը ճանաչվել է Եվրոպայի առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստ:
Սերբիայի հավաքականի դեմ եզրափակչում պաշտպանը վաստակել է 35 միավոր, տիրել 7 անդրադարձի և կատարել 3 փոխանցում: Մրցաշարում նրա միջին ցուցանիշներն են 22.6 միավոր, 4.4 անդրադարձ և 5.1 փոխանցում:
Բացի այդ, Դրագիչը հայտնվել է Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում:
Հիշեցնենք, որ Սլովենիան առաջին անգամ պատմության մեջ նվաճել էր չեմպիոնի կոչումը: