Քիմ Քարդաշյանին «բռնացրել» են ամուսնու հետ` ակումբ գնալիս. լուսանկարներ
LifestyleԱմերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը վերջերս շատ հազվադեպ էին միասին երևում հանրությանը, այնքան որ նույնիսկ դժվար է հիշել, թե ամուսինները երբ են վերջին անգամ միասին ինչ-որ միջոցառման ներկայացել:

Սակայն վերջերս պապարացիներին հաջողվել է «բռնացնել» աստղային զույգին Լոս Անջելեսի ակումբներից մեկն այցելեիս: Քանյեն եղել է մեքենայի ղեկին, իսկ նրա 36-ամյա կինը՝ կողքին: ORER.news-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է աղբյուրը, Քիմ Քարդաշյանն ինչպես միշտ, գրավիչ տեսք է ունեցել:

Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված վերջին տեղեկությունների՝ ամուսինները պատրաստվում են հունվարին 3-րդ երեխան ունենալ: Այդ նպատակով էլ նրանք դիմել են փոխնակ մոր օգնությանը, ում շուրջօրյա անվտանգության համար ծախսել են մոտ 2 մլն դոլար:








