Խուան Մատա. Ուրախ ենք, սակայն ՄՅՈւ-ի հանդերձարանում ոգևորվածություն չկա
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի` «Էվերթոնի» հետ (4:0) հանդիպումը:
«Խաղին շատ ուժեղ մեկնարկ տվեցինք, Անտոնիո Վալենսիան գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, իսկ խաղավերջում կարողացանք գործը հասցնել ջախջախման:
Երջանիկ ենք, սակայն ոչ մի ոգևորվածություն չկա թիմի հանդերձարանում: Ներքուստ մենք պահպանում ենք հանգստություն, մեր ոտքերը շատ ամուր են և կպած են երկրին:
Մենք դեռ ոչինչ չենք հաղթել, սա դեռ սկիզբն է»,- Մատայի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: