ՌՖՊԼ. Լոկոմոտիվը պարտվեց Ամկարին, Զենիթը խոշոր հաշվով հաղթեց Ուֆային
СпортՌուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց Պերմի «Ամկարին»:
Խաղի միակ գոլը խփեց Միխայիլ Գաշչենկովը, ով հանդիպման հաշիվը բացեց հենց առաջին րոպեին:
Զուգահեռաբար ընթացող «Զենիթ»-«Ուֆա» խաղն ավարտվեց Սանկտ Պետերբուրգի թիմի հաղթանակով` 3:0:
Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմի կազմում գոլով աչքի ընկան Սեբաստյան Դրիուսին, Դոմենիկո Կրիշիտոն և Ալեքսանդր Կոկորինը:
Այս խաղից հետո «Զենիթը» 24 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Լոկոմոտիվը» 20 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը: