Էնդի Մարեյ. Թենիսը վերջին 35 տարիների ընթացքում շատ է փոխվել
СпортԲրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը խոսել է սպորտում պարգևավճարների հավասարության մասին:
«Բոլորը թերագնահատում են բարձրակարգ թենիսիստների աշխատանքի չափը: Ինչպես տղամարդիկ, այդպես էլ կանայք հավասար են մարզվում:
Մենք ժամեր շարունակ մարզվում ենք մարզասրահում և կորտում, մշտապես գտնվում ենք ճանապարհորդության մեջ, դիտում ենք մրցակցի հանդիպումները և վերլուծում այն մարզիչների հետ:
Թենիսիստները պետք է հետևեն իրենց: Թենիսը վերջին 35 տարիների ընթացքում շատ է փոխվել: Պարգևավճարները դարձել են հավասար:
Ինձ դուր է գալիս, որ «Սաղավարտներում» բոլորը հավասար գումար են ստանում: Այդպես միայն թենիսում է: Հաճելի է, որ թենիսն առաջընթաց գրանցող մարզաձև է»,- Էնդիի խոսքն է մեջբերում «BBC»-ն: