Ալվես. Գնդակը չտվեցի Կավանիին, քանի որ ինքս էի ցանկանում իրացնել տուգանային հարվածը
СпортՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը բացատրել է, թե ինչու չի տվել գնդակը ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության խաղում (2:0) տուգանային հարվածներից մեկի դրվագում: Հարվածն իրացրել էր բրազիլացի հարձակվող Նեյմարը, դարպասապահը հետ էր մղել:
«Ինքս էի ցանկանում իրացնել տուգանայինը: Վերցրեցի գնդակը, քանի որ այդ դիրքից մի քանի շքեղ գոլեր եմ խփել: Ես վստահ էի, որ կկարողանամ գրավել դարպասը: Բայց դա կարեւոր չէ: Թիմն է առաջնայինը: Ես ցանկանում էին պատասխանատվություն վերցնել, բայց հետո Նեյմարը վերցրեց գնդակը, եւ նա հարվածեց: Ես գնդակը վերցրել էի խփելու նպատակով, բայց ցավոք չկարողացա»,- Ալվեսի խոսքը մեջբերում է AS-ը:
Դրանից հետո Կավանին թույլ չէր տվել Նեյմարին իրացնել 11 մետրանոց: «Լիոնի» դարպասապահը դարձյալ հաղթող էր դուրս եկել:
Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր
ՊՍԺ - «Լիոն»՝ 2:0
Մարսելո, 75, ինքնագոլ, Ժերեմի Մորել, 86, ինքնագոլ
Չիրացրած 11մ՝ Էդինսոն Կավանի (ՊՍԺ), 80