«Մանչեսթեր Սիթին» կկրկնապատկի Դե Բրույնեի եւ Ժեզուսի աշխատավարձը
СпортԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» բանակցում է բրազիլացի Գաբրիել Ժեզուսի եւ բելգիացի Կեւին Դե Բրույնեի հետ պայմանագրերի երկարաձգման հարցով:
Մանչեսթերյան ակումբը մտադիր է երկու ֆուտբոլիստների վարձատրությունն էլ կրկնապատկել, հաղորդում է The Telegraph-ը:
Ժեզուսը մինչեւ 2021 թվականը նախատեսված գործող պայմանագրով ստանում է տարեկան 3.5 միլիոն ֆունտ ստերլինգ: Դե Բրույնեն այժմ ստանում է տարեկան 6 միլիոն եվրո: