Քացախի կիրառումն առօրյայում
Lifestyle1․ Հագուստի վրայից կարելի է մաքրել քրտինքի հետքերը։ Լվանալուց 10 րոպե առաջ թրջել սպիտակ քացախով և լվանալ:
2․ Կարելի է բուժել անգինան։ 1 բաժակ տաք ջրի մեջ խառնել 1 ճաշի գդալ խնձորի քացախ և ողողել կոկորդը:
3․ Մազերը դարձնում է հնազանդ։ Լվանալուց հետո մազերը ցայել խնձորի քացախի լուծույթով (1/2 ճաշի գդալ 1 բաժակ ջրին)։
4․ Անցկացնում է մկանային ցավերը։ 2-3 ճաշի գդալ քացախով և 1 բաժակ ջրով պատրաստել լուծույթ և 20-րոպեանոց թրջոց դնել։
5․ Հեռացնում է ժանգը։ Մանր ժանգոտված իրերը եռացնել քացախի մեջ, ապա ջրով լավ լվանալ։
6․ Հեռացնում է նստվածքը։ Թեյնիկը եռացրեք՝ ավելացնելով քացախ:
7․ Պահպանում է հագուստի գույնը։ Լվացքի ժամանակ հարկավոր է լվացքի մեքենայի մեջ ավելացնել 0,5 բաժակ քացախ։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: