Մանուել Նոյերը վիրահատվել է եւ խաղադաշտ կվերադառնա հունվարին
СпортՄյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերի ոտքի վիրահատությունը հաջող է անցել եւ նա շուտով կսկսի վերականգնողական փուլը: Այդ մասին հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: 31-ամյա խաղացողը հունվարից շուտ խաղադաշտ չի վերադառնա:
«Մանուել Նոյերը դարձյալ վնասվածք է ստացել, եւ դա ահավոր է: Վիրահատությունը հաջող է: Մենք անհամբեր սպասում ենք նրա վերադարձին: Դա տեղի կունենա հունվարին»,- ասել է «Բավարիայի» ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն:
Նոյերը ստացել էր ձախ ոտքի կոտրվածք: