Զիդան. Իմ նոր պայմանագրի հարցն արդեն լուծված է
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ նա նոր պայմանագիր կկնքի «արքայական ակումբի» հետ:
Հիշեցնենք, որ Զիդանի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ լրանում է 2018 թվականի ամռանը: Նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը:
«Իմ նոր պայմանագրի հարցն արդեն լուծված է, սակայն դա ոչինչ չի նշանակում: Կարևորն այն է, որ մենք առաջ ենք շարժվում քայլ առ քայլ»,- Զիդանի խոսքն է մեջբերում «Marca»-ն: