Մբապեն չի ցանկանում 11 մետրանոցներ իրացնել ՊՍԺ-ում
СпортՊՍԺ-ի երիտասարդ նորեկ Կիլիան Մբապեն չի ցանկանում խնդիրներ ունենալ թիմի առաջատարների հետ եւ նախընտրում է 11 մետրանոցների իրացման հետ չառնչվել:
«Չեմ ցանկանում իրացնել 11 մետրանոցներ, դա միայն խնդիրներ է ստեղծում: Կավանին չիրացրեց, նա նյարդային էր դրանից հետո, բայց նա հրաշալի խաղացող է եւ դեռ շատ գոլեր կխփի»,- Մբապեի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի խաղում Կավանին մերժել էր Նեյմարին եւ ինքն էր իրացրել 11 մետրանոցը, դարպասապահը հետ էր մղել: ՊՍԺ-ն հաղթել էր 2:0 հաշվով: