Հայաստանն է օգնում Սփյուռքին
АналитикаՍովորաբար կա տարածված կարծիք այն մասին, որ մենք միշտ մուրում ենք Սփյուռքից: Եթե ուշադիր նայեք պատմության օրինաչափությունը, ապա հենց այդպես էլ եղել է և կա: Մենք անընդհատ ակնկալում ենք, որ Սփյուռքը մեզ ինչ-որ բանով պետք է աջակցի: Ու սովորաբար դա անում ենք պահանջատեր տոնով ու այնպիսի դեմքով, կարծես Սփյուռքը պարտավոր է իր վրա վերցնել պետության գործառույթները:
Իրավմամբ, այս նկատառումից ելնելով, Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է աղքատ ազգականի կարգավիճակում: Այն ազգականի, որն անընդհատ ինչ-որ ակնկալիքներ ունի քիչ թե շատ հաջողած իր բարեկամներից:
Ի տարբերության այս մոտիվացիայի և ընկալումների, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոտրում է կարծրատիպերը: Դեռ նախորդ տարի, երբ ԲՀԿ առաջնորդը հանդիպել էր լիբանանահայ համայնքի հետ, խոստացել էր, որ վճարելու է լիբանանահայ լավագույն 20 ուսանողների ծախսերը:
Բնական է, որ սև փիառով զբաղվողները, դեռ այն ժամանակ փորձեցին կասկածի տակ դնել ու այլ նպատակներով օգտագործել այս հայտարարությունը: Սակայն այլ բան է ցույց տալիս իրականությունը: Այս տարի, այդ խոստման հետքերով, արդեն ուսանողների երկրորդ խումբն է գալիս Հայաստան ուսանելու: 18 ուսանող:
Հայրենադարձությունը կամ Հայաստանի բնակչության բնական աճը, կենացներով չէ որ կազմակերպում են: Այդ ամենը կազմակերպում են իրական քայլերով: Եթե դու, օտար երկրում ապրող հայ քաղաքացուն, ցույց ես տալիս հայրենիքի ճանապարհը, ավելին՝ նրան ասում ես, որ հայրենիքում սպասող կա, արի և քեզ կընդունեն, ապա դա չի կարող չհաջողել: Ավելին, այդ ամենին գումարած, եթե հոգում ես այդ մարդկանց ֆինանսական ծախսերը, ապա իրական ներդրում ես կատարում Հայաստանի ապագայի համար:
Հատկապես պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ծառուկյանը, իր բարեգործության շրջանակներում չի պարտադրում այդ ուսանողներին, որ անպայման պետք է ընդունվես ԵՊՀ կամ այլ հայկական բուհ: Նրանք կարող են ընդունվել ինչպես ԵՊՀ, այնպես էլ՝ ամերիկյան համալսարան:
Տեսեք, եթե անգամ, տարեկան Հայաստան ժամանող 20 ուսանողից 5-ը մնա ու աշխատի Հայաստանում, այստեղ իր արմատները կապի իրականության հետ, ապա մենք կունենանք իրական ներդրում:
Սա իրական պատասխանն է տարեկան 60.000 հեռացող իշխանական Հայաստանի: Գիտե՞ք այլ ճանապարհ, անձամբ ես չգիտեմ:
Արամ Աշոտյան