Շախմատ. Կայացել է Երևան Օփենի առաջին տուրը
СпортՀայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել «Երևան Օփեն» միջազգային մրցաշարի առաջին տուրը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարի ֆավորիտներից Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Օնիշչուկը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Իվան Ռոզումը, Ալեքսեյ Ալեքսանդրովը, Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներ են տոնել:
Մրցաշարը հաղթանակով են մեկնարկել նաև Հայաստանի կանանց հավաքականի երեք անդամները՝ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը:
Մեկնարկային տուրում գրանցվել են որոշ անակնկալներ ևս. Մանուէլ Պետրոսյանը պարտվել է Էդուարդ Սայադյանին, պատանի շախմատիստ Արմեն Բարսեղյանը ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Չանդա Սանդիփանի հետ, իսկ Մարիամ Ավետիսյանը միավորը կիսել է միջազգային վարպետ Ալեքսանդր Մոսկալենկոյի հետ: