Բարսելոնայի ֆուտբոլիստներն Էյբարի հետ խաղում դաշտ են դուրս եկել Դեմբելեին աջակցող շապիկներով
Спорт«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն Իսպանական Պրիմերայի 5-րդ տուրի` «Էյբարի» հետ խաղում դաշտ են դուրս եկել իրենց թիմակից Ուսման Դեմբելեին աջակցող շապիկներով:
«Քաջություն քեզ, Ուսման»,- գրված է եղել կատալոնական ակումբի ֆուտբոլիստների շապիկների վրա:
Ֆրանսիացի հարձակվողը, հիշեցնենք, վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի` «Խետաֆեի» հետ սեպտեմբերի 16-ին կայացած խաղում (2:1):
Վնասվածքի պատճառով կտրվել էր 20-ամյա ֆուտբոլիստի ձախ ազդրի մկաններից մեկի ջիլը: Նա երեքշաբթի հաջողությամբ վիրահատվել է և մոտ 3,5 ամիս բաց կթողնի: