Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 21-25-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 21-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը 23-25-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 33.50C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.60C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 19.60C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: