Ереван, 19.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС Россия может увеличить срок пребывания в стране перевозчиков из Армении Трамп заявил, что больше не будет думать только о мире Спикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из Баку Гамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроля Сеть фиксированной связи Ucom доступна в Зовуни У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам Вардеванян Министр юстиции РА приняла посла Болгарии В Гренландии отметили спад экономической активности после угроз США «Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформации


Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներն ամփոփել են աշխատանքի արդյունքները

Общество

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի աշխատանքները ամփոփվել են սեպտեմբերի 20-ին, մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Համաժողովի լիագումար նիստը վարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հոգածության ներքո են անցել համաժողովի կազմակերպչական աշխատանքները:

Սփյուռքի նախարարը շեշտեց, որ համաժողովին հնչած բոլոր առաջարկությունները, նկատառումներն ու դիտողությունները կուսումնասիրվեն և արծարծված խնդիրները լուծումներ կստանան: «Համաժողովի բոլոր զեկուցումները կամբողջացվեն, որից հետո կկազմվի և լույս կտեսնի համաժողովի զեկուցումների ժողովածուն», - նշեց նա:

Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների  արդյունքները:

Անդրադառնալով Սփյուռքի ուծացման խնդիրներին՝ նախարարը նշեց. «Մեր շատ հայրենակիցներ հեռանում են համայնքային կյանքից, ինչի արդյունքում արագանում է ուծացման գործընթացը։ Մյուս կողմից հային բնորոշ է օտար իրավիճակներում արագ ինտեգրվելու հատկությունը, ինչի արդյունքում օտար երկրներում մենք ունենք բազմաթիվ հաջողակ հայեր և հպարտանում ենք նրանց ձեռքբերումներով: Անցնող օրերին բոլորի խոսք ու զրույցում հայ ինքնության պահպանության հարցերն էին: Համաշխարհայնացման ներկապայմաններում Սփյուռքում ընթացող ուծացման գործըն­թացներն ընդունել ենաննախադեպ ծավալներ: Հայկական ինքնութ­յու­նը դարձել է խոցելի. փակվում են հայկական դպրոցները, նվազում է մայրենի լեզվով խոսողների թիվը, ավելանում են խառնամուսնությունները, ինչի հետևանքով վնաս­վում են հայինքնության արմատները, ջլատվում է հայկական համայնք­նե­րի ներուժը»:

Նախարարը շեշտեց, որ Հայոց պետությունը իրականացնում է մասնագետների պատրաստմանը և վե­րա­պատրաստմանը, դասագրքերի Հայաստանում տպագրելուն և Սփյուռքի համայնքներ առաքելուն, արա­գացված դասընթացներ կազմակերպելուն, մեկօրյա դպրոցների ստեղծմանն աջակ­ցելուն ուղղված ծրագրեր:

Խոսելով հայապահպանությանը ու Սփյուռքի ներուժի հայտնաբերմանն ուղղված Սփյուռքի նախարարության մյուս ծրագրերի մասին՝ նախարարը նշեց, որ դրանցում Սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվ ներգրավվածությունը վկայում է, որ Հայաստանը համայն հայության Հայրենիքն է: «Ասածիս փայլուն վկայությունն են Հայրենիք-Սփյուռք, ինչպես նաև մասնագիտական համահայկական համաժողովները, որտեղ քննարկվում, վեր են հանվում և իրենց լուծումներն են գտնում հայությանը հուզող ամենատարբեր խնդիրները», - հավելեց նա:

Անդրադառնալով Սփյուռքում մայրենիի նահանջի հարցին՝ նախարարն ընդգծեց. «Լեզուն ազգային ինքնության պահպանման հիմքն է, իսկ լեզվիմոռացությունն ազգային ինքնության կորստի ուղիղ ճանապարհ է: Լեզուն ուծացումը կանխող հիմնական միջոցներից է, աշխարհի ցանկացած ծայրում հայ հանրությանը միավորող, համախմբող գլխավոր գործոնը, քանի որ աշխարհում հայերենի կրողը, պահպանողը, զարգացնողը միայն հայ ազգն է, հայոց պետությունը. ուրիշ ու՞մից պահանջենք: Հետևաբար, այսօր պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ մայրենին պահպանելու, հարստացնելու և սերունդներին անաղարտ փոխանցելու համար»:

Սփյուռքի նախարարը նշեց, որ համաժողովի մասնակիցներն առանձնակի անհանգստությամբ անդրադարձան արևմտահայերենի պահպանության խնդրին: «Արևմտահայերենի՝ միասնական քերականությամբ ուսուցման բացակայությունն ազգային վարժարաններում, դրանցում աշակերտների թվի հետզհետե պակասելը, արևմտահայերենի նկատմամբ անբավարար հոգածությունը վտանգում են դրա հետագա գոյությունը և կրթական, հաղորդակցական գործառույթները: Անհրաժեշտ է մշակել համալիր ծրագիր մայրենի լեզվի պահպանման, լեզվամտածողության զարգացման, ազգային կրթական հաստատությունների ընդլայնման ուղղությամբ», - շեշտեց նախարարը:

Սփյուռքի նախարարը նկատեց, որ մեծ թվով հայկական վարժարաններում ուսուցման մեթոդները արդիական չեն, ավանդական են և ուսուցչակենտրոն: Բացակայում է բարձր տեխնոլոգիաների կիրառումը, կրթական ծրագրերը գրեթե չեն բարեփոխվել, դպրոցական դասագրքերը չեն համապատասխանում պահանջներին: Ուստի հայ դպրոցը հավաքական ջանքերով պետք է ապրի Սփյուռքում՝ դառնալով ուսուցման ժամանակակից մեթոդների և ձևերի կրող: «Օրակարգային է հայոց լեզվի ուսուցիչների սերնդափոխության հարցը, երիտասարդ ուսուցիչների խիստ պակասը. հայկական դպրոցների ուսուցիչների մեծ մասն արդեն աշխատում է 30-40 տարի, իսկ նրանց փոխարինողների պատրաստման հատուկ ծրագիր չկա: Հայաստանի բուհերում պետպատվերի շրջանակներում նախատեսված քանակով նպատակային ուսուցման համար համայնքներից երիտասարդներ չեն ուղարկվում, և համայնքային կազմակերպություններն այն չեն համարում իրենց կարևոր գործը», - ընդգծեց գերատեսչության ղեկավարը:

Խոսելով մշակութային խնդիրների մասին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ հայ մշակույթը հոգևոր ամենամեծ ուժն է աշխարհասփյուռ հայությանը հայ պահելու համար: «Պատահական չէ, որ եկեղեցուց, դպրոցից հետո հայ համայնքներում ստեղծվում են երգի, պարի խմբեր, մշակութային կենտրոններ, որոնք կարևոր հայապահպան դերակատարություն ունեն: Համայնքների աշխատանքների յուրօրինակ ստուգատես է Երևանում երկու տարին մեկ անգամ կազմակերպվող «Իմ Հայաստան» մշակութային փառատոնը, որի նպատակն է Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային գործակցության խթանումը և զարգացումը, ազգային ինքնության պահպանումը, զբոսաշրջության խթանումը, Հայաստանի վերաբերյալ սփյուռքահայերի իրական կարծիքի ձևավորմաննաջակցությունը, Հայաստան-Սփյուռք գործակցության կառուցակարգերիստեղծումը», - հավելեց նա:

Նախարարը նշեց, որ համաշխարհայնացման, ազատականացման, տարբեր մշակույթների ու քաղա­քա­կրթությունների փոխներթափանցման պայմաններում հայ ինքնության կերտումը, ազգային ինքնագի­տակ­ցության ապահովումն ու խո­րա­ցումը ենթադրում են ջանքերի ամենօրյա լարում: «Այդ ջանքերի կիզակետում հայ երիտասարդությունն է՝ ազգային ինքնության շարունակականության ապահովման հիմնական երաշխավորը: Ուստի  պետական գրեթե բոլոր ծրագրերը նպատակաուղղված են հայ երիտասարդությանը Հայրենիքի հետ կապելուն, հայրենաճանաչությանը, ազգային արժեքների նկատմամբ սեր և պատասխանատվություն սերմանելուն, մայրենի լեզվի իմացությանը», - ընդգծեց նա:

Նախարար Հրանուշ Հակոբյանը խոսեց նաև արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրների մասին՝ նշելով. «Ներկայումս Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կազմալուծման եզրին են հայկական երբեմնի ստվար համայնքները, բազմահազար մեր հայրենակիցներ դարձել են փախստական, որը բոլորիս մտահոգության առարկան է: 22 հազար հայ Սիրիայից տեղափոխվեց Հայաստան, և հայոց պետությունը ստեղծեց հնարավոր բոլոր պայմանները նրանց կրթության, աշխատանքի, սոցիալական խնդիրների լուծման համար: Սիրիական ճգնաժամի առաջին օրերից Սփյուռքում սիրիահայերին օգնելու նպատակով սկսվել են տարբեր շարժումներ»: Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի ավանդական կուսակցություններին, ՀԲԸՄ-ին, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությանը, Հայ եկեղեցուն և տասնյակ կառույցներին, կազմակերպություններին, անհատ բարերարներին, որոնք հայոց պետության հետ համագործակցաբար օգնեցին և մինչ օրս աջակցում են Սիրիական ճգնաժամի արդյունքում կարիքի մեջ հայտնված սիրիահայերին:  

Ամփոփելով խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեր երկրին և հայապահպանությանն ուղղված բոլոր մարտահրավերները հայ ժողովուրդը կարող է դիմագրավել միայն հայոց կառավարության և սփյուռքյան կազմակերպությունների, հատկապես Հայ եկեղեցու և համահայկական կառույցների սերտ համագործակցությամբ և համատեղ ջանքերով:

«Մեր ազգային ամենագլխավոր նպատակը, երազանքը պետք է դառնա «Հզոր Հայաստան» կառուցելը, և հայկական բոլոր հատվածները պարտավոր են մշակել դրան հասնելու ծրագրեր` յուրաքանչյուր հայի ներգրավելով այդ շարժման մեջ: Հայոց պետության և հայ ժողովրդի կենսագործունեության գաղափարական հենքը պետք է դառնա «Հզոր Հայաստանի» կառուցման գաղափարը», - իր խոսքը եզրափակեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների հայտարարության տեքստն ընթերցելու համար բեմ հրավիրելով ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանին  (Հայաստան)»:

Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы АрменииНезабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBankКомпания Idram подводит итоги 2025 года Сила одного драма: 5 788 105 драмов — благотворительному фонду City of Smile Армения останется в ЕАЭС столько, сколько это будет возможно — ПашинянБелый дом назвал уместным жестом показанный Трампом рабочему средний палецВ Иране суды над некоторыми участниками беспорядков будут открытымиНАБУ обвинило в коррупции главу одной из фракций Рады- это Юлия ТимошенкоМирзоян: Участие России и Турции в ТРИПП не обсуждалосьТолько в жизни членов ГД должно «что-то измениться», кто для них пенсионер? «Паст»Почему КС уклоняется от ответа на вопрос, игнорируя требование законодательства? «Паст»Ucom внедряет Hecttor AI для повышения качества коммуникаций в колл-центре А тысячи наших соотечественников думают иначе: «Паст»Ранее Самвел Карапетян удерживал многих деятелей в рамках проармянской позиции: «Паст»Запасы газа в Германии упали до рекордного минимумаЗвезда «Эмили в Париже» Эудженио Франческини рассказал, что он на самом деле думал о съемках обнажённой сцены с Лили КоллинзАрхимандрит Рубен Заргарян проводит воскресную Св. Литургию в АраратеГосагентство по туризму Азербайджана выразило недовольство действиями армянского лыжника Микаела МикаелянаПосольство: Обеспокоенности Армении по поводу высказываний Соловьева будут переданы в МИД РоссииНачался процесс аттестации на 2026 год высшего и старшего офицерского состава Вооруженных Сил РАПашинян: Мы решили вопрос легитимности правительства, но не решили вопрос легитимности правовой системыВ Индии запуск ракеты со спутником зондирования Земли завершился неудачейГлава МИД Ирана Аракчи: Тегеран готов к переговорам с США на равных позицияхSCMP: атака США на Венесуэлу показала необходимость восстановить репутацию ООН