Բարսելոնայի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն խոստացել է երկու ամսից շարք վերադառնալ
Спорт«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն լավատեսորեն է տրամադրված խաղադաշտ վերադառնալու ժամկետների հարցում:
Ֆրանսիացի ֆուտբոլիստն այս մասին «Instagram»-ի իր էջում գրառում է կատարել.
«Ես երկու շաբաթից կվերադառնամ շարք»,- գրել է Դեմբելեն` տեղադրելով կատալոնական թիմի ֆուտբոլիստների լուսանկարը` իրեն աջակցող շապիկներով:
Դեմեբելեն վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի` «Խետաֆեի» հետ սեպտեմբերի 16-ին կայացած խաղում (2:1):
20-ամյա ֆուտբոլիստի մոտ ձախ ազդրի մկաններից մեկի ջլի կտրվածք էր ախտորոշվել, և, բժիշկների նախնական կանխատեսումներով, Դեմբելեն պետք է մոտ 3,5 ամիս բաց թողնի: