ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված հարցեր
ЭкономикаՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդին, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին և պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը հանգամանալից քննարկվել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել առևտրատնտեսա
Մտքեր են փոխանակվել տարածաշրջա
Ամերիկյան կողմը բարձր է գնահատել խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները վերահաստատել են ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։